Ֆորմա ՍՊԸ-ն և Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամը կնքեցին համագործակցության հուշագիր

  • Գլխավոր
  • Uncategorized
  • Ֆորմա ՍՊԸ-ն և Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամը կնքեցին համագործակցության հուշագիր

2026 թվականի հունվարի 13-ին Forma ՍՊԸ-ի տնօրեն՝ Շահեն Ինանցը և Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամի տնօրեն՝ Նազիկ Ավդալյանը կնքել են համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով աջակցել հիմնադրամի սոցիալական և սպորտային նախաձեռնություններին։

Համագործակցության շրջանակներում Ֆորմա ընկերությունը պատրաստակամ է տրամադրել մասնագիտական աջակցություն Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող նախաձեռնություններին՝ Ֆորմա ՍՊԸ-ի գործունեության և փորձի շրջանակներում։

Բացի այդ, Forma ՍՊԸ-ն փոխանցելու է Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամին 500.000 ՀՀ դրամ՝ Forma Toon նախագծի յուրաքանչյուր վաճառված առանձնատնից, նպաստելով հիմնադրամի ծրագրերի իրականացմանը։

Այդ թվում, Նազիկ Ավդալյանի հետ համագործակցության արդյունքում առողջ ապրելակերպը դառնում է Forma-ի առանցքային արժեքներից մեկը, և այսուհետ Forma Toon յուրաքանչյուր նախագիծը պարտադիր ներառելու է հատուկ նախատեսված սպորտային անկյուն։

Forma ՍՊԸ-ի համար այս համագործակցությունը սոցիալական պատասխանատվության գիտակցված մոտեցման արտահայտություն է, որտեղ բիզնեսի զարգացումը համադրվում է հասարակության համար իրական արժեք ստեղծելու հետ։ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք ձևավորել նախաձեռնություններ, որոնք նպաստում են  Հայաստանի կայուն և առողջ զարգացմանը։

Leave A Reply