
FormaToon
Forma Toon՝ տուն կառուցելու պարզ և վստահելի լուծումներ
Forma Toon-ը Forma ՍՊԸ-ի կողմից ձևավորված պրոդուկտներից մեկն է, որը ներկայացնում է մենատան նոր մտածողություն՝ հստակ կառուցվածքային մոդելի միջոցով։
Այն մշակվել է ոլորտի լավագույն մասնագետների և ճարտարապետների հետ ակտիվ համագործակցության արդյունքում՝ հիմնվելով շուկայի իրական կարիքների, հաճախորդների փորձի և կառուցապատման պրակտիկայի վրա։
Forma Toon-ը մենատան մոդելների կոնցեպտ է, որը փոխում է ավանդական մտածողությունը. այստեղ տուն կառուցելը պարզապես փուլերի հաջորդականություն չէ, այլ վերջնական պրոդուկտ, որն արդեն իր մեջ ներառում է ամենակարևորը՝
• արդիական նախագծային լուծում,
• իրավական փաստաթղթային բազա,
• հստակ կառուցման ժամկետներ,
• որակի երաշխիք,
• մատչելի և վերահսկելի բյուջե։
Forma Toon-ը ներկայացնում է նախապես մշակված մենատների մոդելներ, որոնք ստեղծվել են տարբեր հայտնի ճարտարապետների և լիցենզավորված փորձագետների կողմից և համապատասխանեցված են թե՛ հայկական կենցաղին, թե՛ միջազգային որակի չափանիշներին։
Forma Toon-ը նոր ձևաչափ է շինարարության մեջ, որտեղ հաճախորդը այլևս մենակ չէ թվացյալ բարդ և անկանխատեսելի կառուցապատման գործընթացում։ Փոխարենը՝ նա ստանում է հստակ ծրագրված, վստահելի և մասնագիտական ուղեկցմամբ պլան՝ տան գաղափարից մինչև բանալու հանձնում։