2026 թվականի հունվարի 13-ին «Ֆորմա» ՍՊԸ-ում տեղի ունեցավ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ինտերիերի դիզայն» և «Դիզայն» կրթական ծրագրերի չորրորդ կուրսի ուսանողների աշխատանքների նախնական դիտումը:
Ներկայացված աշխատանքները մշակվել են «Դիզայն ստուդիա 3» դասընթացի շրջանակներում և պատվիրատուի՝ «Ֆորմա» ՍՊԸ-ի կողմից ուսանողներին տրված առաջադրանքների արդյունք են:
Նախագծին մասնակցել է ընդհանուր առմամբ 32 ուսանող, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել է իր սեփական ինտերիերի դիզայնի նախագիծը մասնավոր տան կամ բնակարանի համար:
Նախնական դիտումից հետո ընտրվել են լավագույն դիզայն նախագծերը, որոնք 2026 թվականի փետրվարին կներկայացվեն Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ մասնագիտական և ոչ մասնագիտական հանրությանը:
Հիշեցնենք, որ 2025 թվականին Forma ՍՊԸ-ի և Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիաի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում իրականացվում են վերը նշված աշխատանքները:




