2026 թվականի փետրվարի 23-ին «Համագործակցային նախագիծ» դասընթացի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի գեղարվետի պետական ակադեմիայի «Դիզայն» կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողների հանդիպումը «Ֆորմա» ՍՊԸ-ի գործընկերների հետ։
Ընկերության հիմնադիր և տնօրեն՝ Շահեն Ինանցը մանրամասն ներկայացրել է կազմակերպության գործունեությունը և ուսանողներին առաջարկվող մասնագիտական նախագծի պահանջները։ Այնուհետև քննարկվել են աշխատանքի ակնկալվող արդյունքները։
Ընթացքում ուսանողները տվել են իրենց հետաքրքրող հարցերը, որոնց ստացել են սպառիչ պատասխանները։
Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները համաձայնեցին, որ նման հանդիպումները պետք է կրեն պարբերական բնույթ։




