Այն, ինչ, գուցե, չգիտեիք շինարարության մասին․ կառուցապատման ոլորտի հասարակական դերը։
Այս մասին քիչ են խոսում, բայց թեման, ինչպես ասում են, արժանի է «գրոյ յիշատակի»։ Շինարարության ոլորտը հասարակական լուրջ նշանակություն ունի։ Այն ստեղծում է արժեքներ, որոնք մեծապես ազդում են տարբեր բնագավառների զարգացման վրա։ Այո, որքան էլ սա անսովոր ու զարմանալի հնչի, իսկապես այդպես է։ Ահա 4 արժեք, որ ստեղծում է այս ոլորտը։
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԺԵՔ
Ամեն նոր շինարարության շնորհիվ ստեղծվում են նոր աշխատատեղեր։ Արժե՞ նշել, որ որքան մասշտաբային է շինարարությունն, այնքան մեծ է աշխատատեղերի թիվը։
Կարծում եք՝ վե՞րջ։
Կառուցապատումը խթանում է նաև տնտեսական աճը՝ ենթակառուցվածքներում, բնակելի ու առևտրային անշարժ գույքի և արդյունաբերական օբյեկտներում ներդրումների միջոցով։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԺԵՔ
Կառուցվում են բնակարանային, կրթական և բժշկական հաստատություններ, առևտրի կենտրոններ և այլ հարմարություններ, որոնք բարելավում են մարդկանց կյանքի որակը։ Դրանք ստեղծվում են՝ հաշվի առնելով հասարակության բոլոր անդամների առանձնահատկությունները, կարիքներն ու պահանջները։
Եվս 2 արժեք ու վերջ
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԺԵՔ
Ժամանակները փոխվում են, փոխվում են նաև շինարարական տեխնոլոգիաները։ Դրանք թույլ են տալիս կիրառել էկոլոգիապես մաքուր ու անվտանգ լուծումներ։ Օրինակ՝ էներգիայի սպառման և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման տեսանկյունից։ Կառուցապատման ոլորտի առաջընթացին զուգահեռ զարգանում ու ավելանում են նաև նմանօրինակ տեխնոլոգիաները։ Կարճ ասած՝ պահանջարկը ծնում է առաջարկ։
Մի արժեք էլ ու վերջ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔ
Ի՞նչ եք պատկերացնում, երբ ասում եք շինարարություն։ Բազմաբնակարան շենքե՞ր, առանձնատնե՞ր, թե՞ բիզնես կենտրոններ։ Շինարարությունը միայն բիզնեսի ու բնակելի կամ կոմերցիոն տարածքների մասին չէ։ Այն նաև հուշարձանների կառուցման, մշակութային ժառանգությունների, տարատեսակ կոթողների կամ վանքերի վերականգնման մասին է։ Այն պատմական արժեքների ստեղծման ու դրանց հարատև պահպանման մասին է։
Այս ոլորտի շնորհիվ մեզ են հասել բազմաթիվ պատմական կառույցներ, որոնք աշխարհին են ներկայացնում մեր մշակույթն ու կոլորիտը։ Բնագավառը լրջորեն նպաստում է պատմական արժեքների պահպանմանը՝ ապագա սերունդներին փոխանցելու համար։
Ցանկացած նոր նախագծի դեպքում «ՖՈՐՄԱ» ընկերության թիմը հետևողական է լինում, որպեսզի նշված բոլոր գործառույթները, որ բնագավառն իր վրա է վերցնում, առավելագույնս իրականացվեն՝ ի նպաստ հասարակության։